Գլխավոր էջ Գլխավոր Ֆրանսիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում դեպքերի առաջին աճն է արձանագրվել

Ֆրանսիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում դեպքերի առաջին աճն է արձանագրվել

457
0

Ապրիլի սկզբից ի վեր Ֆրանսիայում առաջին անգամ ավելացել է COVID-19-ով հիվանդների թիվը, որոնք ինտենսիվ թերապիա են անցնում հիվանդանոցներում․ առողջապահության աշխատակիցները նախազգուշացրել են, որ վիրուսի շրջանառությունը շարունակում է մնալ «կայուն»: Այս մասին գրում է Euronews-ը։

Պաշտոնյաները հայտնել են նաև հիվանդության «հաճախակի աճի մասին»՝ նախորդ շաբաթվա համեմատ 54%-ով ավելի կորոնավիրուսային դեպքեր են գրանցվել:

Այս աճը նկատվել է «մասնավորապես 20-30 տարիքային խմբում»,- ասել է Ֆրանսիայի հանրային առողջության գործակալությունը։

Չորեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրեց երիտասարդներին, որ նրանք «անպարտելի չեն», նշելով աճող ապացույցների մասին, որ կորոնավիրուսով հիվանդները կարող են ունենալ առողջության երկարաժամկետ խնդիրներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ