Գլխավոր էջ Գլխավոր Առաջին անգամ կորոնավիրուսից շուն է սատկել

Առաջին անգամ կորոնավիրուսից շուն է սատկել

419
0

ԱՄՆ-ում սատկել է Բադդի անունով հովվաշունը։ Այն դարձել է երկրում առաջին շունը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է National Geographic-ը։

Շունը սատկել է հուլիսի 11-ին։ Մինչ այդ՝ ապրիլին, 7-ամյա շան մոտ ի հայտ էին եկել դժվարացած շնչառության նշաններ, իսկ հունիսի սկզբին նրա մոտ կորոնավիրուսի առկայություն էր հաստատվել։

Համաձայն բժշկական քարտի՝ կենդանին ունեցել է նաև օնկոլոգիական հիվանդություն։ Սատկելու հստակ պատճառը կպարզի փորձաքննությունը։

Մինչ այս, ԱՄՆ-ում կորոնավիրուս էր հաստատվել նաև վագրի, առյուծի և 2 կատվի մոտ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ