Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մարդկանց մոտ է մեծ դիաբետի զարգացման հավանականությունը

Ո՞ր մարդկանց մոտ է մեծ դիաբետի զարգացման հավանականությունը

388
0

Շաքարային դիաբետի զարգացման ռիսկի գործոններից մեկը տարիքն է: Այս իմաստով վտանգավոր սահմագիծը 45 տարեկանում է պատահում, պնդում է էնդոկրինոլոգ Իլյա Բարսուկովը (Ռուսաստան):

«Այս հիվանդության դեպքում տարիքը հիվանդության զարգացման ռիսկի գործոններից մեկն է: 45 տարեկանից հետո անհրաժեշտ է ամեն տարի ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը»,- «360» պորտալին ասել է Բարսուկովը:

Նրա խոսքով՝ ռիսկի խմբում են մտնում նաեւ ցանկացած տեսակի ճարպակալմամբ մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր շաքարային դիաբետով ազգականներ ունեն:

«Սխալ կենսակերպով եւ ֆիզիկական ակտիվության նվազմամբ պայմանավորված մարմնի զանգվածի ավելցուկը ազդում է հիվանդությանը ենթակա լինելու վրա»,- ասել է մասնագետը:

Էնդոկրինոլոգը հստակեցրել է, որ հիվանդությանը հատուկ ախտանիշների առկայությունը նշանակում է արդեն ունեցած դիաբետի առկայություն, այլ ոչ թե մարդու մոտ դրա հայտնվելու հավանականություն: Այդ նշանների թվում են բերանի չորությունը, արտահայտված ծարավը, քաշի անպատճառ կորուստը, թուլությունը, մաշկի չափից ավելի չորությունը, դրա վատթարացած վիճակը: Այս ախտանիշների առկայության դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ