Գլխավոր էջ Նորություններ Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնի փոփոխությունը

Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնի փոփոխությունը

3050
0

Մեզը 95 տոկոսով բաղկացած է ջրից: Մեզի անալիզի միջոցով կարելի է հայտնաբերել ամենավաղ փուլում գտնվող հղիությունը, հասկանալ, թե ինչ դեղորայքներ է ընդունում հիվանդը և թե վերջինս այսօր ինչ է կերել: Մեզի գույնի փոփոխության հնարավոր պատճառների մասին ներկայացնում է բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:

Մեզը պարունակում է պրոտեիններ, էնզիմներ, հանքանյութեր, հորմոններ և նույնիսկ վիտամիններ: Մասնագետների կարծիքով՝ շուտով մեզի անալիզի միջոցով հնարավոր կլնի ախտորորշել նույնիսկ քաղցկեղը

Մեզի գույնը նորմայում լինում է դեղին, բաց դեղին և մուգ դեղին՝ կախված մեզում առկա պիգմենտներից, որոնք օրգանիզմում կատարվող զանազան պրոցեսների արդյունքում ձևավորվում են արյան մեջ եղած պիգմենտներից: Մեզի գույնը կարող է փոփոխվել զանազան ախտաբանական վիճակների ժամանակ:

Մեզի գույնի փոփոխության վրա կարող են ազդել օգտագործած հեղուկի քանակը, ուժեղ քրտնարտադրությունը, միզուղիների բորբոքային հիվանդությունները, միզուղիների քաղցկեղային հիվանդությունները, միզաքարային հիվանդությունը, ընդունած դեղորայքը, սննդի որոշ տեսակների օգտագործումը և այլն:

Մեզի գույնի փոփոխությանը նպաստող ամենավտանգավոր հիվանդություններն են՝ միզուղիների քաղցկեղային հիվանդությունը, որի դեպքում մեզը ձեռք է բերում կարմիր կամ վարդագույն երանգ և միզուղիների բորբոքային հիվանդությունները, որի դեպքում մեզը ձեռք է բերում գարեջրի գույն և մեզում ի հայտ են գալիս փաթիլներ:

Մեզի գույնի ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է կատարել ուրոլոգի խորհրդատվություն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ