Գլխավոր էջ Գլխավոր Իմաստության ատամի հիվանդ լինելը կնոջ մոտ հանգեցրել է վարակի

Իմաստության ատամի հիվանդ լինելը կնոջ մոտ հանգեցրել է վարակի

455
0

Մեծ Բրիտանիայից 35-ամյա Ռեբեկա Դալթոնը քիչ էր մնում մահանար հիվանդ իմաստության ատամի պատճառով, հաղորդում է Sun-ը:

Հիվանդ ատամը հանգեցրել է աբսցեսի զարգացմանը: Վարակը տարածվել է նաեւ գլխուղեղի, սրտի եւ լյարդի վրա:

Ատամնաբույժը՝ նայելով Ռեբեկայի ատամները, ասել է, որ բորբոքաված իմաստության ատամը պետք է հեռացնել: Սակայն կինը հղի է եղել եւ որոշել է հետաձգել օպերացիան: Դրանից հետո նա հակաբիոտիկներ է խմել, եւ ցավն անցել է: Սակայն մարտին նրա վիճակը վատացել է:

Ռեբեկայի գլխուղեղի առջեւի հատվածը ճնշման տակ է գտնվել, ինչի պատճառով նա կորցրել է քայլելու ունակությւոնը, խախտվել են նաեւ որոշ կոգնիտիվ ֆունկցիաներ:

Սակայն բուժման շնորհիվ կինը ոչ միայն ողջ է մնացել, այլ նաեւ վերականգնել է բոլոր կորցրած ֆունկցիաները:

«Մարդիկ պետք է իմանան, որ ատամի սովորական վարակը կարող է սպանել նրանց: Պարզապես հիշեք, որ պետք է մշտապես հետեւեք ձեզ: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան վտանգավոր է դա»,-կիվել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ