Գլխավոր էջ Գլխավոր Իրանում վարակվածների թիվը հատել է 300 հազարի սահմանը

Իրանում վարակվածների թիվը հատել է 300 հազարի սահմանը

448
0

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 300 հազարից անցել է, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը IRINN հեռուստաալիքի եթերում նշել է, որ անցած 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2 621 նոր դեպք, մահացել է 226 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել էին երկրում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հայտնաբերման մասին, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 301 530-ի, զոհերի թիվը՝ 16 569-ի: Ընդ որում՝ այս պահին ապաքինվածների թիվը հասել է ոչ պակաս 261 200-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ