Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում օդաչուները հրաժարվել են թռչել, երբ ուղևորների մի մասը հրաժարվել է դիմակ...

ԱՄՆ-ում օդաչուները հրաժարվել են թռչել, երբ ուղևորների մի մասը հրաժարվել է դիմակ դնել

438
0

Ամերիկյան Delta ավիաընկերության օդաչուները հրաժարվել են թռչել, երբ ուղևորների մի մասը հրաժարվել է դիմակ դնել, հայտնում է Denver Channel-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել Դետրոյթ քաղաքից Ատլանտա իրականացվող ներքին չվերթի ժամանակ։ Դեպքի պահին ինքնաթիռը դեռևս թռիչքուղու վրա է գտնվել։

«Օդանավը վերադարձել է վայրէջքի դարպասների մոտ այն բանից հետո, երբ երկու ուղևոր հրաժարվել է ավիաընկերության՝ դիմակի կրման հետ կապված կանոններին հետևել»,- ասվում է ավիաընկերության հրապարակած հայտարարության մեջ։

Հայտնի է, որ ինքնաթիռն ուղևորներին սրահից հեռացնելուց հետո ի վերջո իրականացրել է թռիչքը և հասել վերջնակետին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ