Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում ամեն րոպե կորոնավիրուսի հետևանքով մահ է գրանցվում

ԱՄՆ-ում ամեն րոպե կորոնավիրուսի հետևանքով մահ է գրանցվում

378
0

Անցած չորեքշաբթի Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր րոպեի ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված մահվան մեկ դեպք է գրանցվել, գրում է reuters.com-ը՝ մանրամասնելով, որ նախորդ օրը երկրում մահվան 1461 նոր դեպք է գրանցվել: Նախքան այս՝ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր մայիսի 27-ին՝ 1484 մահվան դեպք:

Մինչդեռ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 150 000-ը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Աղբյուրը նկատում է, որ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքերի շարունակական աճ է նկատվում: Իրավիճակն առավել ծանր է Արիզոնա, Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Տեխաս նահանգներում, որտեղ հիվանդանոցները լեփ-լեցուն են:

Նահանգների շարքում մահվան ելքով դեպքերի թվով առաջատարը Տեխասն է, որտեղ մեկ ամսում մոտ  4300 հիվանդ է մահացել։

Ըստ worldometers.info կայքի՝ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 4 568 375 մլն դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ