Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունեցող մարդիկ կարող են կրկնավարակվել

Կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունեցող մարդիկ կարող են կրկնավարակվել

325
0

Մարդիկ, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով եւ առողջացել, ու ունեն իմունիտետ վերջինիս դեմ, կարող են կրկնավարակվել համավարակի բռնկման երկրորդ ալիքի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ռուսական «Վեկտոր» գիտական կենտրոնի ներկայացուցիչ Իլնազ Իմատդինովը Россия 24-ի եթերում։ Նա ասել է, թե դժվար մարդկությունը աշնանը կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերի։

Մասնագետը նկատել է, որ թեթեւ ախտանշաններով կամ անախտանիշ կերպով կորոնավիրուս հաղթահարածների մոտ իմունիտետը թույլ է, հակամարմինների թիվը փոքր է, որոնք ժամանակի ընթացքում անհետանում են եւ հնարավոր է դառնում կրկնավարակումը։ Դա նկատի ունենալով էլ, դժվար է ասել, թե երկրորդ ալիքը բռնկման, ինչպես կազդի մարդկանց վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ