Գլխավոր էջ Medmedia TV Հավանաբար արդեն 1 միլիոնից ավելի վարակված ունենք

Հավանաբար արդեն 1 միլիոնից ավելի վարակված ունենք

467
0

Իրավունքի սահման հ/կ նախագահ, իրավապաշտպան Գևորգ Հովհաննիսյան և «Բեկում» ՀԿ նախագահ Արմեն Վարդանյանը անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին նշել են, թե այն տապալված է։

Իրավապաշտպանի գնահատականներով՝ համավարակի անկառավարելիության պատասխանատվությունը կրում է ՀՀ իշխանությունը։

«Դուք ի՞նչ իրավունք ունեք դիմակ բաժանել դրսում, այն էլ՝ առանց բժշկական ստուգում անցնելու։ Ինչո՞վ է պայմանավորված թագավարակ կոչվածի այս անկառավարելիությունը, իրականում ձեր նպատակը ո՞րն է»,-հարցադրեց բանախոսը։

Իսկ Արմեն Վարդանյանի գնահատականներով՝ մեր երկրում հավանաբար 1-ից 1․5 մլն վարակված ունենք և սա անխուսափելի է։

«Այս համավարակն ազդել է նաև տնտեսապես, ունենք ոչնչացման եզրին կանգնած փոքր ու միջին բիզնես, սոցիալական վիճակը գնալով վատթարանում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ