Գլխավոր էջ Medmedia TV Ովքե՞ր էին ստեղծում սիբիրախտի, դաբաղի ու տուլարեմիայի հարուցիչները․ ահազանգ

Ովքե՞ր էին ստեղծում սիբիրախտի, դաբաղի ու տուլարեմիայի հարուցիչները․ ահազանգ

1013
0

«Կենսաբանական սպառնալիքների նվազեցումն իրականացվում է ԱՄՆ ՊՆ-ին ենթակա բժշկական, բժշկա-կենսաբանական և անասնաբուժական լաբորատորիաների ցանցի միջոցով»,-խոսելով Հայաստանում ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաների կասկածելի գործունեությունից , նշել է  կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ համարյա բոլոր երկրներում, այդ թվում` Հայաստանում, այդ լաբորատորիաների ցանցը կոչվում է «Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոն» (NCDC)` ԱՄՆ-ի նմանությամբ: Ծրագրի պարտադիր բաղադրիչներից է կենսաբանական անվտանգության համար այդ լաբորատորիաների վերասարքավորումն ԱՄՆ չափորոշիչներին համապատասխան:

Գրիգորյանը կակածելի է համարում նաև 2017թ-ին սեպտեմբերին Արծվաբերդում բռնկված Տուլարեմիայի վարակը ( այլ կերպ ճագարի տենդ, ինֆեկցիոն հիվանդություն՝ հարուցված Francisella tularensis բակտերիայով), ինչպես նաև 2012թ-ին սիբիրախտի բռնկումը և Լոռու մարզում 2017թ-ին բռնկված դաբաղը։

«Հանկարծակի բռնկվեցին ու անցան։ Չնայած, որ Լոռու մարզում դաբաղի առկայությունը ամեն կերպ հերքում էին։ Հիշու՞մ եք, սիբիրախտի 52 դեպք գրանցվեց, բայց նման թվեր անգամ խորհրդային ժամանակներում չենք ունեցել, դրանից երկու շաբաթ առաջ էլ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը ԱՄՆ-ից սիբիրախտի ախտորոշման սարքեր էր ստացել, ասացին, թե դա պատահական զուգադիպություն է»,-նշել է Գրիգորյանը։

Մասնագետը նաև վտանգներ է տեսնում Թուրքիայից ու Պակիստանից Հայաստան ներմուծված սննդի մեջ, նա դա համարում է կենսաբանական զենքի տարածման միջոց։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ