Գլխավոր էջ Գլխավոր Թաիլանդն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել Է մինչև օգոստոսի 31-ը

Թաիլանդն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել Է մինչև օգոստոսի 31-ը

409
0

Թաիլանդի կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել Է կորոնավիրուսի համավարակի պատճառով, երկարաձգել եւս մեկ ամսով՝ մինչեւ օգոստոի 31-ը:

Հուլիսի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նարումոն Փինյոնսինվաթն՝ ամփոփելով նախարարների կաբինետհի նիստի արդյունքները: Նրա խոսքով՝ «նախարարների կաբինետն ընդունել Է մեկ ամսով՝ մինչեւ օգոստսի 31-ը, արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու՝ ազգային անվտանգության խորհրդի առաջարկությունը»:

Դրա հետ մեկտեղ նա ճշտել Է, որ հրամանագրից հանվում Է արտակարգ դրության ռեժիմի 9-րդ բաժնի դրույթը ցույցերի անցկացման արգելքի մասին:

Հիշյալ բաժինը ներկայումս երկրում արգելում Է քաղաքական ժողովները: Մարտի 26-ին Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան, որը նաեւ զբաղեցնում Է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, առաջին անգամ հայտարարեց կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն սահմանելու մասին: Սկզբնապես դրությունը մտցվել Էր մինչեւ ապրիլի 30-ը, դրանից հետո այն երեք անգամ երկարաձգվել Է:

Հուլիսի 22-ին վարչապետը հայտարարել Է մինչեւ օգոստոսի 31-ն արտակարգ դրության ռեժիմի հերթական երկարաձգման անհրաժեշտության մասին՝: Թաիլանդում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել Է հունվարի 13-ին: Մարտի 22-ին նշվել Է ախտահարվածների ամենախոշոր օրական աճը՝ 188: Այժմ թագավորությունում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 3,2 հազարը, բուժվել Է ավելի քան 3,1 հազար մարդ, մահացել՝ 58-ը: Մայիսի 26-ից երկրի ներսում վարակի փոխանցման դեպքեր չեն նշվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ