Գլխավոր էջ Գլխավոր Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով

Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով

419
0

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ վարակվել է  կորոնավիրուսով և անցկացրել է  «ոտքերի վրա» ՝ առանց հիվանդության ախտանիշների ի հայտ գալու: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն գրանցված է որպես նախագահի թեկնածու՝ օգոստոսի 9-ին կայանալիք ընտրություններում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն։

«Ամենից զարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու հետ, որը կարողացավ ոտքի վրա տանել կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի անվտանգության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ նա այցելել է ՆԳՆ զորքերի զորամաս ։

Նա շեշտել է, որ բնակչության 97%-ն այս վարակը կրում է ասիմպտոմ:

«Փառք Աստծո, որ ընդգրկվեցի ասիմպտոմ վարակակիրների խմբում: Վերջապես, ես էլ հայտնվեցի  Բելառուսի ոսկե ֆոնդում ՝ կրելով այդ վիրուսը » — ավելացրել է Բելառուսի նախագահը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ