Գլխավոր էջ Գլխավոր Կոլումբիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Կոլումբիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

370
0

Կոլումբիայի իշխանությունները երկրում 1 օրում կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թվով դեպքեր են գրանցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ վերջին 24 ժամում Կոլումբիայում գրանցվել է 10 284 դեպք: Այսպիսով, ընդհանուր առմամբ երկրում վարակված է 267 385 մարդ:

1 օրում մահացել է 297 պացիենտ, ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը 9074 է:

Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է 136 690 քաղաքացի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ