Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանում բժիշկները 20 սանտիմետրանոց դանակ են հետացրել են հիվանդի լյարդից, որը նա...

Հնդկաստանում բժիշկները 20 սանտիմետրանոց դանակ են հետացրել են հիվանդի լյարդից, որը նա կուլ էր տվել

481
0

Հնդկաստանում բժիշկներն անսովոր վիրահատություն են կատարել եւ հիվանդի լյարդից հեռացրել են 20 սանտիմետրանող դանակը, որը նրան հաջողվել էր կուլ տալ: Վիրահատությունը տեւեց է 3 Ինչպես պատմում է The Tribune-ը, հնդկական Հարիանա նահանգի Փալվալ քաղաքից տղամարդը հունիսի սկզբին կորոնավիրուսի պատճառով հայտարարված ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակ ցանկացել էր դանակ ուտել:

Ըստ բժիշկների՝ նա փորձել էր ծամել դանակը, բայց ի վերջո պարզապես կուլ էր տվել այն եւ ջուր խմել վրայից։ Հայտնի է, որ այս հիվանդն այդպիսի հոգեկան խանգարում ունի եւ թմրանյութեր էր օգտագործում:

Որոշ ժամանակ անց խնդիրներ էին սկսվել․ տղամարդը չէր կարողանում նորմալ ուտել, որովայնում ուժեղ ցավեր էին առաջացել, ջերմությունը բարձրացել էր: Տուժածը հոսպիտալացվել էր տեղի հիվանդանոց, ինչից հետո նրան շտապ տեղափոխել էին Դելիի ավելի խոշոր հիվանդանոց:

Ուլտրաձայնի եւ համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ բժիշկները պարզել էին դանակի ճշգրիտ դիրքը. դանակի ծայրը խոցել էր լյարդը, իսկ բռնակը խրվել էր տասներկումատնյա աղիքի մեջ: Այս ամենն արյունահոսության, լյարդում աբցեսի ձեւավորման եւ սեփսիսի էր հանգեցրել։
Նշվում է, որ հիվանդի լյարդի մեջ խողովակ էր դրվել, որը հինգ օր շարունակ 100 միլիլիտր թարախ էր դուրս հանում: Տղամարդուն կերակրում էին ներերակային ճանապարհով, քանի որ նա ինքնուրույն անել դա չէր կարող։

Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գիտակից վիճակում է եւ կարող է քայլել: Նրան հոգեբուժական օգնություն է ցուցաբերվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ