Գլխավոր էջ Նորություններ Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում. նախարար

Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում. նախարար

724
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրել է.

« Դիակիզարանների կառուցումը կարևոր է ոչ միայն հուղարկավորության ծախսերի նվազեցման և համայնքային հողերի խնայման տեսանկյունից, այլև բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության պահպանման առումով։ Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար։

Հուսով եմ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ»։

Հավելենք, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

«Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ:

«Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը, մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Մենք ուեցել ենք դեպքեր, երբ մարդիկ դին տարել են Մոսկվա, այնտեղ հրկիզել են և աճյունի հետ վերադարձել, քանի որ այստեղ դա հնարավոր չէր անել»,-ասել է տնօրենը:

Նա հավելել է, որ դիակիզումը ավանդական հուղարկավորությունից քիչ ծախսեր է պահանջում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ