Գլխավոր էջ Medmedia TV Ռեստորանների կորուստները միլիոնների են հասնում․ Ա․ Բարսեղյան

Ռեստորանների կորուստները միլիոնների են հասնում․ Ա․ Բարսեղյան

5690
0
Կորոնավիրուսի համավարակը լուրջ վնասներ է հասցրել ռեստորանային համալիրներում աշխատող մարդկանց, ինչպես նաև սեփականատերերին։ Գրեթե բոլորը արդեն հինգ ամիս է մնացել են առանց աշխատանքի։ Հանրային սննդի ոլորտի փորձագետ, րեստորատոր Աշոտ Բարսեղյանը բազմիցս բարձրաձայնել է խնդիրը, սակայն արդյունքում այն լուծում չի ստացել։
Դեռ մի քանի շաբաթ առաջ ռեստորանային համալիրների աշխատակիցները կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ու խնդրում, որպեսզի պարետը փոխի որոշումը, այդպիսով իրենց թույլատրելով աշխատել։ Աշխատել են ցանկանում ոչ միայն տնօրենները, այլև մատուցողները, երգիչները, հանդիսավարները, դիջեյները։ Հուլիսի 27-ին Աշոտ Բարսեղյանի կազմակերպված միջոցառման ժամանակ կրկին բարձրաձայնվել է ոլորտում առկա խնդիրները միջոցառումների կազմակերպման ոլորտի գործարարների մասնակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ