Գլխավոր էջ Գլխավոր Արևապաշտպան քսուքներ պետք է օգտագործել ինչպես լողափին, այնպես էլ առօրյա կյանքում․ մաշկաբան

Արևապաշտպան քսուքներ պետք է օգտագործել ինչպես լողափին, այնպես էլ առօրյա կյանքում․ մաշկաբան

1593
0

Ամռան ամիսներին մեր մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Խնամել պետք է ինչպես ծովափում գտնվելիս, այնպես էլ մեր առօրյա կյանքում։ Արևահարության վտանգների և մաշկի խնամքի մասին MedMedia-ի թղթակիցը զրուցեց մաշկաբան Էդուարդ Ավագյանի հետ։

«Արևը մեր մաշկի ամենաառաջին թշնամին է և իրենից պետք է պաշտպանվենք։ Արևապաշտպան քսուքներ պետք է օգտագործել ինչպես լողափին, այնպես էլ առօրյա կյանքում, օրինակ՝ աշխատանքի գնալիս։ Իհարկե, առօրյայում օգտագործվող արևապաշտպան քսուքների կրիտերիաները ավելի թույլ պետք է լինեն, օրինակ այս դեպքում արևապաշտպանության գործակիցը կարող է լինել 30, մինչդեռ եթե գնում ենք լողափ կամ լողավազան, ապա կարող ենք ընտրել 50 և ավելի պաշտպանություն ունեցող քսուք»-ասաց բժիշկը։

Նա նաև հայտնեց, որ միայն արևապաշտպան քսուքը չի կարող մեզ ամբողջությամբ պաշտպանել․«Անհրաժեշտ է նաև փորձենք լինել ստվերի տակ, կրենք հագուստ, որը մեզ մաքսիալ կպաշտպանի, օրինակ՝ բամբակյա և երկարաթև»։

Մաշկաբանի խոսքով՝ արևայրուքն ինքն իրենով շատ վտանգավոր է մեր մաշկի համար, հատկապես՝ այն մարդկանց համար, ովքեր ունեն բաց գույնի մաշկ կամ մաշկին շատ խալեր։ Ուստի, բժիշկը նման մարդկանց խորհուրդ է տալիս զերծ մնալ արևայրուք ընդունելուց։

«Արևապաշտպան քսուքներ պետք է օգտագործել նաև ձմռանը, քանի որ ձմռանը ևս ուլտրամանուշակագույն ճառագայթներն ազդում են մեր մաշկի վրա, ավելին՝ ազդում են ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի՝ ձյան պայմաններում անդրադառնալով մեր մաշկին»,-հայտնեց նա։

Նա նաև ասաց, որ կա արևապաշտպան քսուքների ճիշտ կիրառություն․«Քսուքները պետք է քսել տանից դուրս գալուց  10-15 րոպե առաջ և թարմացնել երկու ժամը մեկ, եթե անընդմեջ են լինում արևի տակ»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ