Գլխավոր էջ Գլխավոր Ե՞րբ պետք է բացվեն օդային ճանապարհները․ Մարուքյանը առաջարկում է

Ե՞րբ պետք է բացվեն օդային ճանապարհները․ Մարուքյանը առաջարկում է

1367
0

․․․․․․․․․․․․․

«Հազարավոր մարդկանցից դիմումներ ենք ստանում, ովքեր առաջարկում են բացել օդային հաղորդակցության ճանապարհները»,- Medmedia.am-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ համավարակից մեկ ամիս անց իրենք առաջարկում էին ավիաընկերություններին բացել չվերթները։

«Բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե երբ կբացվեն գոնե կիսականոնավոր օդային ուղևորափոխադրումները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ: Պետք է տեղեկացնեմ, որ օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ: Այսինքն՝ սահմանների վերաբացման առաջին քայլն արտակարգ դրությունն այլևս չերկարեցնելն է»։

«Լուսավոր Հայաստան»-ն առաջին մեկամսյա արտակարգ դրությունից հետո մինչ օրս պահանջում է այն այլևս չերկարեցնել և սահմանափակումներն այլ իրավակարգավորումներով իրականացնել»,-նշեց Մարուքյանը:

Քաղաքական գործչի հավաստմամաբ, եթե անգամ արտակարգ դրությունից հետո օդային հաղորդակցության ճանապարհները բացվեն, տարբեր ավիաընկերություններ սկսելու են տարբեր պահանջներ ներկայացնել՝ կապված համավարակի անվտանգության կանոնների պահպանման հետ։ Նա առաջարկում է պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը և պահպանել դիմակ կրելու պարտադիր պայմանը միայն փակ տարածքներում:

«Այս սահմանափակումները կարող ենք պահպանել նաև առանց արտակարգ դրության ռեժիմի և երկիրը հանել այն երկրների ցանկից, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված` իր բոլոր բացասական հետևանքներով: Մենք շարունակում ենք պնդել, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կարիք չկա»,-հավելեց Մարուքյանը։

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ