Գլխավոր էջ Գլխավոր Բժշկական դիմակները վտանգավոր են շրջակա միջավայրի համար

Բժշկական դիմակները վտանգավոր են շրջակա միջավայրի համար

1468
0

Անհատական պաշտպանիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային համավարակի ժամանակ, բացասաբար են ազդում էկոլոգիայի վրա եւ վտանգավոր են շրջակա միջավայրի համար, ավելացնելով աղտոտվածությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի հրապարակած զեկույցից։

Խոսքը դիմակների, ձեռնոցների, ախտահանիչ եւ սննդի փաթեթավորման միջոցների մասին է, որոնք աղտոտում են փողոցները, լողափներն ու Համաշխարհային օվկիանոսը։ ՄԱԿ-ի զեկույցում հիշեցրել են, որ պլաստիկե իրերը շարունակում են մնալ մոլորակն ամենից շատ աղտոտողը եւ համավարակի ընթացքում որոշակի արտադրանքի օգտագործումը խորացնում է իրադրությունը։ Այդուհանդերձ, մեկուսացման ռեժիմն աշխարհում նպաստել է, որպեսզի ջերմոցային գազերի արտանետումները կրճատվեն մինչեւ 5 տոկոսով, ինչը չափազանց լավ ցուցանիշ է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ