Գլխավոր էջ Գլխավոր Արգենտինայում կորոնավիրուսով վարակումը կանխող հատուկ շիճուկի փորձարկումներ են սկսվել

Արգենտինայում կորոնավիրուսով վարակումը կանխող հատուկ շիճուկի փորձարկումներ են սկսվել

338
0

Արգենտինայում սկսվել են կորոնավիրուսի դեմ արյան հիպերիմունային շիճուկի փորձարկումները մարդկանց վրա, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով TN հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ շիճուկը Արգենտինայի բացառիկ արտադրանքն է, որի արդյունավետությունն այժմ չորս բուժհաստատությունում բուժում ստացող, միջին և ծանր վիճակում գտնվող 242 պացիենտի վրա է փորձարկվում:

Շիճուկի ներարկումը արյան մեջ պասիվ իմունացման տարատեսակ է, որի նպատակը մարդու օրգանիզմ կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխող հակամարմիններ ներմուծելն է:

Արգենտինայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 162 526 դեպք է գրանցվել, որից 2956-ը՝ մահվան ելքով, 72 575 վարակակիր ապաքինվել է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ