Գլխավոր էջ Գլխավոր Արցախում սահմանվել է հատուկ ռեժիմ

Արցախում սահմանվել է հատուկ ռեժիմ

461
0

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020թ.հուլիսի 25-ի
ստորագած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով¸ ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

2020թ.հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ¸ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է վերոնշյալ համայնքի տարածքում տեղադրված անցակետ և տեղում հանձնարարականներ տվել անցակետում շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ