Գլխավոր էջ Գլխավոր Համավարակի հետևանքով գողություններն ու հանցագործությունները կավելանան․ Ադիբեկյան

Համավարակի հետևանքով գողություններն ու հանցագործությունները կավելանան․ Ադիբեկյան

433
0

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսելով կորոնավիրուսի համավարակի տարածվածության մասին, նշել է, որ միայն մեղադրել իշխանություններին սխալ կլինի, քանի որ մարդիկ ևս իրենց մեղքի բաժինն ունեն։

«Մեզ մոտ բավականին մեծ են մահվան ու վարակվածության դեպքերը։ Վարակվածների թվով բավականին առաջատար դիրքում ենք։ Մենք փնթի ազգ ենք, չենք մտածում դիմացինի մասին։ Փողոցներում առանց դիմակի մարդիկ նարդի են խաղում։ Մարդկանց պատասխանատվությունը թույլ է ։ Ի՞նչ անի իշխանությունը»,-նշեց Ադիբեկյանը։

Խոսելով կորոնավիրուսի համավարակի հետևանքների մասին, սոցիոլոգը նշել է, որ արտագնա աշխատողները աշխատանքից զրկվելու են։ Ընտանիքներում տնտեսական վիճակը իջնելու է, աղքատության մակարդակն էլ ավելի է իջնելու։

« Առևտրի ու առհասարակ սպասարկման ոլորտը սպասելիք եկամուտները չեն ունենա։ Մեզ մոտ ամեն բան ինքնահոսի է, սրճարան կա, որտեղ տասը սեղան է դրված ու այս սրճարանը չի աշխատում, ինչու, թող չորս աթոռ դնեն, աշխպատեն, չի հետազոտվում ոչ իրավիճակը, ոչ էլ հետևանքները։ Համավարակի հետևանքով գողությունների թիվը կտրուկ աճելու է։ Ես կանխատեսում եմ նաև, որ ուսումնական ոլորտում ևս խնդիրները կխորանան։ Եթե տանը մեկ երեխա է , ապա այո, կարող է հեռավար դաս անել, խնդիր է առաջանում , երբ տանը երեք երեխա կա, օրինակ՝ երկու դպրոցական ու մեկ ուսանող, ստացվում է, որ տանը մի քանի համակարգիչ ու ինտերնետ կապ է հարկավոր։ Իսկ Հայաստանում ոչ բոլորը ինտերնետի հնարավորություն ունեն։ Իսկ փոխարենը ԿԳՄՍՆ-ը ի՞նչ է անում, չափորոշիչ է փոխում, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ»,-հարցադրեց Ադիբեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ