Գլխավոր էջ Գլխավոր ՀԿԱԾ-ում 21 աշխատակից վարակված է կորոնավիրուսով

ՀԿԱԾ-ում 21 աշխատակից վարակված է կորոնավիրուսով

691
0

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով։ Հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:Այս մասին ասված է ծառայության ֆեյսբուքյան էջում։

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,

Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին-3
Աջափնյակ և Դավթաշեն բաժին-2
Էրեբունի-Նուբարաշեն բաժին -3

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:

Տեղեկացնենք, որ հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:

Ծառայությունը շարունակում է Պարետի կողմից սահմանված կանոնների խստագույն պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Լինենք առողջ»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ