Գլխավոր էջ Գլխավոր Հնդկաստանը սկսում է կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա

Հնդկաստանը սկսում է կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա

376
0

«Կովակսին» թեկնածու-պատվաստանյութը մտնում է աշխարհի գրեթե երկու տասնյակ պատվաստանյութերի մեջ, որոնք փորձարկվում են մարդկանց վրա:

Առողջապահական գիտությունների Համահնդկական ինստիտուտը, որը գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի առաջատար ուսումնական հիվանդանոցում, հայտարարել է, որ COVID-19-ի փորձարկվող պատվաստանյութի առաջին չափաբաժինն է ներարկվել ուրբաթ օրը, հայտնում է AP-ն:

«Կովակսին» թեկնածու-պատվաստանյութը մտնում է աշխարհի գրեթե երկու տասնյակ պատվաստանյութերի մեջ, որոնք փորձարկվում են մարդկանց վրա:

AIIMS-ը Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից ընտրված 12 բուժհաստատությունների շարքում է, որտեղ պետք է անցկացվի «Կովակսինի» կլինիկական փորձարկումները:

Ըստ ԱՀԿ-ի, պատվաստանյութի զանգվածային օգտագործումը հնարավոր կդառնա 2021 թվականին:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցում է 1 միլիոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ