Գլխավոր էջ Գլխավոր Հայտնի է, թե որ երկիրը կորոնավիրուսի համավարակից տնտեսապես հաղթած դուրս կգա

Հայտնի է, թե որ երկիրը կորոնավիրուսի համավարակից տնտեսապես հաղթած դուրս կգա

344
0

Հայտնի է երկիրը, որը կորոնավիրուսի համավարակից տնտեսապես հաղթած դուրս կգա։ Վերլուծաբանները The New York Times պարբերականին հայտնել են, որ նման երկիր է Գերմանիան։

Մինչև համաճարակը համաշխարհային տնտեսական հսկաները համարվում էին ԱՄՆ-ը և Չինաստանը։ Սակայն ՉԺՀ առաջինն է բախվել  նոր վիրուսի, առաջինն է ինքնամեկուսացման գնացել և լուրջ կորուստներ կրել։ ԱՄՆ-ը համարվում է ամենաշատ տուժած երկիրը։

Բայց գլխավորն այն է, որ այդ երկու երկրները մտել են համաճարակի ճգնաժամի մեջ՝ կուտակելով մեծ քանակությամբ պարտքեր: Գերմանիան ևս պարտքեր ունի, բայց փոքր։

Մի կողմից կրճատվում է համաշխարհային առևտուրը, մյուս կողմից՝ Գերմանիան արտահանման ապրանքների առաջատարներից է, քանի որ գերմանացի արտադրողները կարողացել են վաստակել գործարար հեղինակություն: Երկրում հաջողվել է խուսափել գործազրկության լուրջ աճից ոչ լիարժեք զբաղվածության պետական ծրագրի շնորհիվ, ընկերությունները արտոնություններ են ստանում աշխատատեղերի պահպանման դեպքում:

«Ի տարբերություն շատ այլ երկրների ՝ Գերմանիան ի վիճակի է հաղթահարել բոլոր ճգնաժամային երևույթները»,- ասել են փորձագետները։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ