Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր

606
0

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր, սակայն հանրությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դրա նկատմամբ։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Մուրաշկոն հիշեցրել է, որ ՌԴ ԱՆ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության պետական հետազոտական ինստիտուտի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են, իսկ Վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտկենտրոնը պատվաստանյութը կամավորների վրա փորձարկելու թույլտվություն է ստացել:

«Այս երկու պատվաստանյութերը հավասարապես կարող են ապահովել մեր երկրի անվտանգությունը»,-հավելել է նախարարը:

Նշենք՝ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 812 485 դեպք, ապաքինվել է 600 250 մարդ, մահացել՝ 13 269-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ