Գլխավոր էջ Նորություններ Գնահատվել է ինքնաթիռում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

Գնահատվել է ինքնաթիռում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

609
0

Գերմանացի հետազոտողները գնահատել են ինքնաթիռով թռչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։ Այն հանդիսացել է ավելի ցածր, քան ընդունված է կարծել, գրում է Lenta-ն՝ հղում անելով Express-ին։

Պարզվել է, որ ամենավտանգավորը թռիչքի եւ վայրէջքի պահերն են, երբ մասրդիկ կուտակվում են դռների մոտ, վերցնում են իրենց ձեռքի իրերը։ Մինչդեռ թռիչքի ժամանակ ինքաթիռի սրահի օդափոխության համակարգը հարաբերական անվտանգություն է ապահովում։

Ի հեճուկս ավանդական պատկերացումների, թե օդը պտտվում է ինքնաթիռի սրահում, ժամանակակից համակարգերն այլ կերպ են աշխատում՝ 50 տոկոսը թարմ օդ է, իսկ մյուս 50 տոկոսը սրահի ֆիլտրված օդն է։ Դա նշանակում է, ասված է վերոհիշյալ հետազոտության մեջ, որ ինքնաթիռի սրահի օդը ամբողջովին թարմացվում է ամեն 3 րոպեն մեկ։ Համեմատության համար՝ օդորակիչով սենյակում այն թարմացվում է միայն ամեն 12 րոպեն մեկ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ