Գլխավոր էջ Գլխավոր Իրանում հայտնաբերել են COVID-19-ի 2,5 հազար նոր դեպք

Իրանում հայտնաբերել են COVID-19-ի 2,5 հազար նոր դեպք

572
0

Իրանում կորոնավիրուսով վարակման մոտավորապես 2,5 հազար նոր դեպք են հայտնաբերել ամբողջ երկրում: Այդ մասին  հայտնել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել Է, որ անցած 24 ժամվա ընթացքում հաջողվել Է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 2489 նոր դեպք, վարակվել Է 215 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հաղորդեցին COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել Է 286 հազար 523, մահացել Է 15 հազար 289 մարդ: Միեւնույն ժամանակ ներկայում ապաքինվածների թիվը հասել Է առնվազն 249 հազար 212-ի:

Հուլիսի սկզբից Իրանը չորս անգամ նորացրել Է կորոնավիրուսի զոհերի հակառեկորդը: Ներկայում առավելագույն ցուցանիշը՝ 229 զոհ մեկ օրում, գրանցվել Է հուլիսի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ