Գլխավոր էջ Գլխավոր Մթերքներ, որ կլրացնեն վիտամին D-ի պաշարը

Մթերքներ, որ կլրացնեն վիտամին D-ի պաշարը

1228
0

Ասել, թե վիտամին D-ն կարևոր է օրգանիզմի համար, նույն է թե ոչինչ չասել: Իսկ ինչի՞ համար է այն անհրաժեշտ, հենց այս մասին MedMedia.am զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ: «Վիտամին D-ն օգնում է վերականգնել կալցիումը և ֆոսֆորը օրգանիզմում, նպաստում է սրտի և անոթների ճիշտ աշխատանքին,օգնում է պահպանել նյարդային համակարգը, խթանում է նյութափոխանակության գործընթացների կարգավորումը և մասնակցում է իմուն համակարգի աշխատանքին»,-ասաց սննդաբանն ու հիշեցրեց, որ Վիտամին D-ի դիֆիցիտը զգալի ազգեցություն ունի առողջության վրա: Դրա պակասի առաջին նշանները, Գայանե Շահխաթունու խոսքով, կարող են անմեղ լինել, օրինակ, անքնություն, մկանային թուլություն, ոսկորների ցավ: Հարկ է նշել, որ երեխաների մոտ վիտամին D-ի անընդհատ դադարը հանգեցնում է կմախքի սխալ աճի, վարակների նկատմամբ զգայունության: Մեծահասակների մոտ վիտամին D-ի դիֆիցիտը առիթ է հանդիսանում այնպիսի խանգարումների, ինչպիսիք են, ճարպակալումը, օստեոպորոզը, արյան բարձր ճնշումը, կենտրոնական նյարդային համակարգի տարիքային հիվանդությունները, տիպի I շաքարային դիաբետը, օնկոլոգիա, հատկապես կրծքի և աղիքների քաղցկեղ և այլն: «Չնայած արևի ճառագայթները համարվում են վիտամին D-ի ամենահարուստ աղբյուրը, այն կարող եք ստանալ նաև սնունդի միջոցով»,-ասաց մասնագետն ու առանձնացրեց  այդ մթերքներից մի քանիսը. «Վիտամին D-ի հրաշալի աղբյուր են որոշ ձկնատեսակներ (Սաղմոն, տառեխ, լոքո, իշխան), կաթը, ջուն, սունկը»: Սակայն, ինչպես սննդաբանը նշեց, լինում են նաև դեպքեր, երբ անհրաժեշտ է հաբերի ընդունում, որը պետք է անել բացառապես մասնագետի խորհրդտավությամբ և համապատասխան հետազոտության արդյունքում,քանի որ վիտամին D-ի ավելցուկը ևս վտանգավոր է:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ