Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ում գնահատել են COVID-ի դեմ պայքարում ուլտրամանուշակագույն ճառագայթի արդյունավետությունը

ԱՀԿ-ում գնահատել են COVID-ի դեմ պայքարում ուլտրամանուշակագույն ճառագայթի արդյունավետությունը

324
0

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է մաշկի գրգռում առաջացնել, ուստի վիրուսը ոչնչացնելու համար նախընտրելի է ձեռքերն օճառով լվանալ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը:

«Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է առաջացնել մաշկի գրգռում և վնասել աչքերը։ Սպիրտային լուծույթով կամ օճառով ձեռքերը լվանալը վիրուսի ոչնչացման առավել արդյունավետ միջոցներն են»,- ընդգծել է նա։

ԱՀԿ-ի կարծիքով՝ ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպերը չպետք է օգտագործվեն ձեռքերի կամ մարմնի այլ մասերի ախտահանման համար։

Ավելի վաղ Միլանի պետական համալսարանի իմունոլոգ, պրոֆեսոր Մարիո Կլերիչին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն արագ և արդյունավետորեն ոչնչացնում է կորոնավիրուսը և այդ պատճառով կարող է ակտիվորեն օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում: Հետազոտությունն անցկացվել էր Միլանի պետական համալսարանի իմունոլոգների կողմից՝ Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի մասնագետների հետ համատեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ