Գլխավոր էջ Նորություններ Դպրոց գնալիս վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնցից 4-ը երեխաներ. մանրամասներ

Դպրոց գնալիս վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնցից 4-ը երեխաներ. մանրամասներ

958
0

Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված՝ 4-ամյա և 7-ամյա եղբայրները դուրս գրվեցին հիվանդանոցից: Երկուսն էլ արդեն լավ են: Տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերզյանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էին տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել էին ամբուլատոր բուժօգնություն և գնացել էին տուն, իսկ մյուս երկուսը մնացել էին ԲԿ-ում՝ ստացիոնար բուժում ստանալու համար:

4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել էր փափուկ հյուսվածքների սալջարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ