Գլխավոր էջ Medmedia TV «Դիմակ կրելով մենք խաշում ենք մեր թոքերը»․ հասարակական գործիչներ

«Դիմակ կրելով մենք խաշում ենք մեր թոքերը»․ հասարակական գործիչներ

853
0

40 աստիճան շոգին դիմակ կրելով  մարդիկ վտանգում են իրենց  առողջությունը։ Հասարակական գործիչ Նաիրա Երիցյանի գնահատականներով՝ դիմակ կրելը ոչ մի օգուտ չի տալիս, ընդհակառակը, ինչպես թվերն են փաստում, մարդկանց վարակվածության ու մահերի թվերը չեն նվազում։

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի հավաստմամբ էլ՝ շոգին դիմակ կրելով մենք սթրեսի ենք ենթարկում մեր օրգանիզմը և ընկճում այն․

« Ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմը ընկճվում է շոգի ժամանակ, իսկ ավելի զով եղանակին, մարդն իրեն լավ է զգում, այս ամենին գումարվում է նաև դիմակների կրումը, որի ընթացքում մենք ետ ենք շնչում մեր արտաշնչած տաք օդը, այսպես ասած, մենք խաշում ենք մեր թոքերը»։

Մասնագետները կոչ են անում մարդկանց, որպեսզի դիմակ կրելուց առաջ հասկանան նաև վնասները։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ