Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ն 1․95 միլիարդ դոլար կվճարի Pfizer-ին եւ BioNTech-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100...

ԱՄՆ-ն 1․95 միլիարդ դոլար կվճարի Pfizer-ին եւ BioNTech-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափի համար

558
0

Ամերիկյան դեղագործական Pfizer Inc եւ BioNTech SE գերմանական կենսատեխնոլոգիական ընկերությունները 1․95 միլիարդ դոլար կստանան ԱՄՆ-ի կառավարությունից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափի արտադրության եւ մատակարարման համար, հայտնում է Reuters- ը:

Պայմանագիրն ԱՄՆ կառավարությանը թույլ է տալիս լրացուցիչ 500 միլիոն դեղաչափ ձեռք բերել, նշվում է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների եւ պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ:

Պատվաստանյութի ստեղծումը վճռական քայլ է համարվում համավարակի դեմ պայքարում, եւ ամբողջ աշխարհի կառավարությունները պայմանագրեր են կնքում դեղամիջոցներ արտադրողների հետ՝ նրանց պատվաստանյութերը ձեռք բերելու համար։

Pfizer-ի բաժնետոմսերը OTC աճուրդներում աճել են 4 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում վաճառվող BioNTech-ի բաժնետոմսերը՝ մոտ 6 տոկոսով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ