Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանի «պասիվությունը»՝ հրաժարականի պատճառը

Թորոսյանի «պասիվությունը»՝ հրաժարականի պատճառը

5834
0

Կորոնավիրուսի համավարակի տեմպը չի նվազում, վարակակիրների թիվը ավելանում է, մահերը օր օրի շատանում են, իսկ առողջապահության նախարարը… չկա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում էր հանրությանը նույնիսկ ամենաչնչին իրադարձության մասին, ինչպես նաև իր անմիջական պարտքն էր համարում քննադատել և էքսցենտրիկ գրառումներ անել այս կամ այն պատգամավորի և քաղաքական ուժերի վերաբերյալ, հուլիսի 7-ից որևէ գրառում չի արել: Նա չի անդրադարձել որևէ առողջապահական կամ քաղաքական իրադարձության, ինչպես նաև չի ցանկացել քաջալերել սահմանին կանգնած մեր զինվորներին, սակայն հիշեցնենք, որ նա ակտիվ քարոզում էր «նոր նորմալ» գաղափարը: Անհանգստանալով առողջապհության նախարարի բացակայության փաստից՝ MedMedia.aմ կայքի խմբագրությունը փորձեց պարզել կորոնավիրուսի դեմ պայքարի «առաջամարտիկի» բացակայության պատճառները: Մեր աղբյուրները հաղորդում են, որ պասիվության պատճառը Թորոսյանի ունեցած խնդիրներն են ներկա իշխանության՝ իր թիմակիցների հետ, ովքեր մեղմ ասած գոհ չեն Թորոսյանի աշխատանքից և համավարակի գրոհման տեմպերից։ Նախարարին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պատրասվում են հեռացնել պաշտոնից և այս պասիվության պատճառը Թորոսյանի «առևտուրն» է իշխանությունների հետ։ Ըստ աղբյուրի` Թորոսյանը կլքի պաշտոնը օգոստոս ամսվա ընթացքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ