Գլխավոր էջ Գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն՝ կորոնավիրուսից մահացած բժշկուհու մասին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն՝ կորոնավիրուսից մահացած բժշկուհու մասին

3848
0

Ինչպես առավոտյան հայտնել էինք « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ » ԲԿ-ի բժշկուհի 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը մահացել է կորոնավիրուսից։ Տվյալ բուժկենտրոնը մահացած բժշկուհու մասին տեղեկություն է հայնտել։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է բժշկուհի 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը։ Նա աշխատում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շատ-շատերն են շնորհակալ այսօր վաստակաշատ բժշկուհու պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից: Տիկին Հարությունյանն իր գործի անմնացորդ նվիրյալն էր և միշտ հավատարիմ էր իր երդմանը: Ավաղ, այս դժվարին փորձությամբ անցավ նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության ոլորտի աշխատակիցները կիսում են իրենց գործընկերոջ՝ հարգված բժշկուհի Սիրանուշ Հարությունյանի ընտանիքի վիշտը: Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին» ։

 

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է բժշկուհի 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը։ Նա աշխատում էր …

Posted by Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ on Wednesday, July 22, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ