Գլխավոր էջ Medmedia TV Դեռ պարզ չէ, թե կանաչած Սևանի ջուրը ինչ հետևանք է թողնում

Դեռ պարզ չէ, թե կանաչած Սևանի ջուրը ինչ հետևանք է թողնում

951
0

Սևանա լիճը արդեն երրորդ տարին անընդմեջ «ծաղկում» է։ Լճում են կուտակվում կապտականաչ ջրիմուռներ և ջուրն ամբողջությամբ դառնում է կանաչ։ Մյուս կողմից էկոհամակարգն է վտանգված , մյուս կողմից էլ դեռ հայնի չէ՝ կարելի՞ է լճում լողալ։

Սույն թեմայի  խոսել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյան։ Նրանց գնահատականներով՝ լճի կանաչումը պայմանավորված է մի քանի գործոնով, որոնցից հիմնականում առանձնացրել են ձկնապաշարի նվազումը և կոյուղաջրերի խնդիրը։

Գայանե Շահնազարյանը նաև անդրադարձել է ջրի վտանգավորությանը, քանի որ Սևանի ջրով ոռոգվում են այգիներ։

«Ցանկալի կլիներ, որպեսզի գիտահետազոտական հիմնարկները ինտենսիվորեն ուսումնասիրություն կատարեին ու պարզեին՝ կանաչած Սևանի ջուրը որքանով է վտանգում մարդու առողջությունը և առհասարակ դրանով կարելի՞ է ոռոգել այգիները»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ