Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանն ընդլայնում է կորոնավիրուսի թեստավորման մասշտաբները

Վրաստանն ընդլայնում է կորոնավիրուսի թեստավորման մասշտաբները

593
0

Վրաստանը ընդլայնում է բնակչության՝ կորոնավիրուսով թեստավորման մասշտաբները, և մեկ միլիոն բնակչության համար թեստերի քանակով մոտենում է համաշխարհային միջին ցուցանիշին: Այս մասին այսօր ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Ըստ նրա՝ երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ժամանակահատվածում իրականացվել է 182 հազար PCR թեստ, ինչը կազմում է 59 հազար թեստ՝ 1 միլիոն բնակչության հաշվով: Բացի դրանից՝ կատարվել է 116,000 ռապիդ թեստ:

Գամկրելիձեի խոսքերով՝ համաճարակաբանները ծրագրում են հետագայում ընդլայնել թեստավորման մասշտաբները երկրում համաճարակաբանական իրավիճակը լավագույնս վերահսկելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ