Գլխավոր էջ Նորություններ Բոլիվիայում կորոնավիրուսը փորձում են սպիտակեցնող նյութով բուժել. Սենատը հավանություն է տվել դրա...

Բոլիվիայում կորոնավիրուսը փորձում են սպիտակեցնող նյութով բուժել. Սենատը հավանություն է տվել դրա օգտագործմանը

386
0

Բոլիվիայում հուսահատ մարդիկ հերթ են կանգնում, որպեսզի քլորի երկօքսիդով՝ թունավոր սպիտակեցնող միջոցով փոքրիկ շշեր գնեն, որը գովազդվում է որպես COVID-19-ի եւ մի շարք այլ հիվանդությունների դեմ բուժման միջոց, հայտնում է AP-ը:

Ախտահանման միջոցը հանրահայտ է, չնայած Բոլիվիայի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է դրա վտանգների մասին, եւ հայտարարել է, որ մայրաքաղաք Լա Պասում առնվազն հինգ մարդ թունավորվել է քլորի երկօքսիդ օգտագործելուց հետո:

Բոլիվիայի ընդդիմության կողմից վերահսկվող կոնգրեսը խթանում է քլորի երկօքսիդի օգտագործումը: Անցյալ շաբաթ Սենատը հավանություն էր տվել այն օրինագծին, որը թույլատրում է «քլորի երկօքսիդի լուծույթի արտադրությունը, մարքեթինգը, մատակարարումը եւ օգտագործումը՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ բուժման համար»:

Օրինագիծը պետք է հավանության արժանանա նաեւ ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսի կողմից, որը գտնվում է կարանտինում` նոր կորոնավիրուսով վարակման պատճառով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ