Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք․ Նիկոլ Փաշինյան

417
0

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար:

Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը:

Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետեւել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար ախտահանեք ձեռքերը»,- գրել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ