Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Անցած օրվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 230 հազար դեպք. ԱՀԿ

Անցած օրվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 230 հազար դեպք. ԱՀԿ

548
0

Անցած օրվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 230 հազար դեպք: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մահվան դեպքերի թիվն էլ գերազանցել է 5 հազարը: Հյուսիսային և Հարավային Ամերիկաները շարունակում են մնալ առաջատարը հայտնաբերված դեպքերի քանակով:

Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին հորիզոնականում է շարունակում մնալ Միացյալ Նահանգները: Այստեղ գրանցվել է վարակի շուրջ 3 միլիոն 685 հազար դեպք: Մահացել է ավելի քան 143 հազար մարդ:

Բրազիլիան երկրորդն է: Այստեղ, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 2 միլիոն 75 հազար դեպք, որից ավելի քան 80 հազարը՝ մահվան ելքով: Վարակվածների թվով երրորդը Հնդկաստանն է․ ավելի քան 1 միլիոն 118 հազար հաստատված դեպք, ավելի քան 28 հազար մահ: Տասնյակում են նաև Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Պերուն, Մեքսիկան, Չիլին, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ