Գլխավոր էջ Նորություններ Օքսֆորդի համալսարանի COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է թողարկվել մինչեւ տարեվերջ

Օքսֆորդի համալսարանի COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է թողարկվել մինչեւ տարեվերջ

476
0

COVID-19-ի դեմ Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութը կարող էր թողարկվել մինչեւ տարեվերջ, բայց որեւէ վստահություն չկա, որ դա տեղի կունենա, հայտնել է պատվաստանյութի զարգացման թիմի ղեկավար Սառա Գիլբերտը, փոխանցում է Reuters-ը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակվող փորձարարական պատվաստանյութն անվտանգ է եւ իմունային պատասխան է ձեւավորել առողջ կամավորների մոտ կլինիկական փորձարկումների վաղ փուլում:

«Տարվա վերջը պատվաստանյութի ներդրման նպատակային ցուցանիշն է, դա հնարավորություն է, սակայն դրանում բացարձակապես վստահություն չկա, քանի որ պետք է երեք բան տեղի ունենա»,- ասել է Սառա Գիլբերը:

Պատվաստանյութը, ըստ նրա, պետք է արդյունավետ լինի փորձարկումների վերջին փուլերում, դեղաչափերի մեծ քանակություն է անհրաժեշտ արտադրել, իսկ կարգավորիչները պետք է օպերատիվ կերպով դրա լիցենզավորման համաձայնություն տան արտակարգ իրավիճակներում օգտագործման համար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ