Գլխավոր էջ Գլխավոր Երևանի մետրոպոլիտենում մարդկանց հոսքը նվազել է 8-9 անգամ

Երևանի մետրոպոլիտենում մարդկանց հոսքը նվազել է 8-9 անգամ

959
0

Կորոնավիրուսային համաճարակով պայամանավորված՝ աշխարհի շատ երկրների մետրոններում պահպանվում է սոցիալական հեռավություն, որի արդյունքում նստատեղերի մի մասը չի օգտագործվում։ MedMedia-ի թղթակիցը զրուցեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե արդյոք չեն օգտոգործելու այդ մեթոդը։

«Աշխարհի շատ երկրներում այդ պրակտիկան կիրառվում է, բայց Երևանի մետրոպոլիտենում դեռևս չունենք նման պրակտիկա, քանի որ ունենք պարետի որոշում, որով առաջնորդվում ենք։ Դա սահմանում է ուղևորների քանակը, ինչպես նաև կան ոստիկաններ, ովքեր հսկում են, որպեսզի մարդիկ իրար շատ մոտ չկանգնեն կամ գնացքները գերբեռնված չլինեն»,-ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ վերջին օրերին մետրոպոլիտենում մարդկանց հոսքը նվազել է 8-9 անգամ․«Հետևաբար կարիք չկա նստարաններն առանձնացնելու, բացի այդ ուղևորներն այնքան շատ չեն, որ իրար քիպ-քիպ նստեն»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ