Գլխավոր էջ Գլխավոր Կրե՞լ, թե չկրել դիմակ բաց տարածքներում

Կրե՞լ, թե չկրել դիմակ բաց տարածքներում

1469
0
Օրերս Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր հանդես եկան նոր նախաձեռնությամբ՝ պահանջելով, որպեսզի վերացվի բաց տարածքներում դիմակներ կրելու որոշումը։ MedMedia-ի հետ զրուցում համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ բաց տարածքներում հնարավոր չէ վարակվել, որը նաև վկայում են բազմաթիվ հետազոտություններ։ «Միայն շատ մոտ շփման ժամանակ է հնարավոր վարակվել վիրուսով։ Նման պարտադրանք, այն էլ նման շոգ պայմաններում , բավականին վնասակար է։ Բացառված չէ, որ արևի տակ, նման շոգ պայմաններում մարդկանց զգացողությունը վատթարանա։ Արտասահմանայն լրատվամիջոցներից էլ ենք նման բան լսել, երբ մարդիկ ուշագնաց են լինում փողոցում։ Չի բացառվում, որ նման դեպքեր լինեն, հատկապես ծայրահեղ շոգերի ժամանակ, երբ մարդու շնչառությունը հաճախականանում է, մարդը ավելի շատ գոլորշի է արտաշնչում, այդ ամեն ինչը կուտակվում է դիմակի տակ»,-ընդգծեց Հովհաննիսյանը։
Համաճարակաբան Նարինե Ավագյանն էլ նշեց, որ բաց տարածք հասկացությունը լայն է․«Եթե օրինակ մարդ միայնակ ծառի տակ է նստած՝ իհարկե պետք է առանց դիմակի լինի, բայց եթե փողոցով է քայլում, ապա պետք է կրել»։ Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դա չի կարող նպաստել ինքնազգացողության վատթարացմանը, նա պատասխանեց․«Եթե այս օրն ենք ընկել, ուրեմն պետք է դիմանանք։ Բացի այդ կան նաև դեպքեր, երբ մարդիկ կրող են չկրել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ