Գլխավոր էջ Նորություններ Քննարկվել են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հսկողության հիմնախնդիրները

Քննարկվել են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հսկողության հիմնախնդիրները

817
0
«Հակաբիոտիկների պատշաճ կիրառման ուղղված իրազեկման» համաշխարհային շաբաթվա շրջանակներում, առողջապահության նախարարության, «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական աջակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում միջին բուժանձնակազմի համար, որին մասնակցել է շուրջ 200 բուժքույր:

Աշխատանքային հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության մասնագետները և միջին բուժանձնակազմը քննարկել են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հսկողության հիմնախնդիրները:

Ներկայացվել են նաև զեկույցներ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հսկողության ազգային ռազմավարական ծրագրի, հակամանրէային դեղերի դերը գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև հակամանրէային դեղերի մշտադիտարկման համակարգը Հայաստանում, վարակի հսկողությունը, արյան հունի վարակներ և անվտանգ ներարկումներ թեմաներով:

Մանրամասն՝ moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ