Գլխավոր էջ Նորություններ 40 օր առաջ առողջացած մարդու արյան մեջ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել

40 օր առաջ առողջացած մարդու արյան մեջ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել

702
0

40 օր առաջ առողջացած արյան դոնորի արյան մեջ կորոնավիրուսի ՌՆԹ է հայտնաբերվել: Այս դեպքը Ստենֆորդի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները նկարագրել են Annals of Internal Medicine ամսագրում։

Medportal-ի փոխանցմամբ՝ դոնորային արյան մեջ նախկինում կորոնավիրուս արդեն հայտնաբերվել էր: Բայց նկարագրված դեպքերում արյան հանձնումը տեղի է ունեցել վարակի վաղ փուլերում, իսկ նոր դեպքը պատմում է մարդու մասին, ով առաջին հայացքից բոլոր առումներով հարմար էր դոնորության համար։

Այս մարդը եկել էր ապրիլի կեսերին ինքնակամ արյուն հանձնելու համար: Նրա արյունը ստուգվել էր SARS-CoV-2-ի առկայության համար ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր Ստենֆորդի համալսարանի կողմից: Հայտնի է, որ մարտի սկզբին նա մրսածություն է ունեցել, որի ախտանիշները նման էին COVID-19-ի ախտանիշներին: Այդ ժամանակ նրան մարմնի ցավեր էին անհանգստացնում եւ ցավ կոկորդում՝ առանց բարձր ջերմաստիճանի, սակայն նա չէր դիմել բժշկի եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստ չէր հանձնել։ Ապաքինվելուց եւ բոլոր ախտանիշների անհետանալուց հետո անցել էր առնվազն 40 օր։ Երբ պոտենցիալ դոնորի արյան մեջ կորոնավիրուս էր հայտնաբերվել, նրա մոտ վիրուսի ախտորոշման թեստ էին անցկացրել քթից քսուկով․ արդյունքները բացասական էին։

Գիտնականները կարծում են, որ այս դեպքն ուշադրության է արժանի եւ կարող է անհանգստության պատճառ դառնալ: Բանն այն է, որ արյան փոխներարկման ժամանակակից առաջարկությունները խորհուրդ չեն տալիս բոլոր դոնորների արյունը ստուգել կորոնավիրուսի առկայության համար: Մի դեպքը բավարար չէ հրահանգները փոխելու համար, բայց Սթենֆորդի կլինիկայում նախատեսում է շարունակել դոնորի արյան զանգվածային թեստավորումները SARS-CoV-2-ի առկայության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ