Գլխավոր էջ Նորություններ Ինքնաթիռների կոյուղու ջրերում կորոնավիրուս է հայտնաբերվել

Ինքնաթիռների կոյուղու ջրերում կորոնավիրուս է հայտնաբերվել

711
0

Ավելի վաղ հետազոտողները նոր կորոնավիրուս էին հայտնաբերել չզտված կեղտահոս ջրերում, իսկ այժմ Ավստրալիայի Գիտությունների ազգային գործակալության, CSIRO-ի եւ Քուինսլենդի համալսարանի գիտնականները SARS-CoV-2-ի գենետիկ ֆրագմենտներ են հայտնաբերել օդանավերի կոյուղու ջրերում:

Journal of Travel Medicine ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կոյուղաջրերը կարող են որպես փորձարկման նմուշ ծառայել՝ որոշելու համար՝ ինքնաթիռում վարակված ուղեւորներ կան, թե ոչ: Սա կարող է արագացնել ինքնաթիռներով ժամանող անձանց թեստավորման գործընթացը:

Մասնագետները հիշեցրել են, որ կորոնավիրուսով վարակվածներից շատերը որեւէ ախտանիշ չունեն, ինչը նշանակում է, որ նրանք յվիրուսի կրողներ են դառնում՝ առանց այդ մասին իմանալու։

«Հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր տրանսպորտային միջոցների կեղտաջրերի հետազոտումը կարող է որպես տվյալների լրացուցիչ աղբյուր ծառայել՝ կլինիկական առաջնահերթությունները որոշելու եւ ուղեւորների միջեւ շփումներին հետեւելու համար»,- եզրակացրել են հետազոտողները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ