Գլխավոր էջ Գլխավոր Կինն անտեղյակ է եղել իր հղիությունից

Կինն անտեղյակ է եղել իր հղիությունից

651
0

31-ամյա Շառլոտ Ուիլեր-Սմիթը տեղյակ չէր իր հղիության մասին եւ ծննդաբերել է երեխային Ամստերդամով 7 կիլոմետր վազելուց հետո։

Ինչպես պատմում է NL Times-ը, հունիսի 21-ին Շառլոտը մասնակցել է յոթ կիլոմետրանոց մրցավազքին Ամստերդամով: Նույն օրը նա բժշկի է գնացել՝ ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն նրա հղիության մասին չկռահեցին նույնիսկ բժիշկները․ կնոջն ասել էին, որ նա պարզապես գազեր կամ բորբոքված աղիքի համախտանիշ ունի։

Բժշկի գնալուց մեկ ժամ անց Շառլոտը եւ նրա զուգընկեր Դոմինիկը նկատել էին, որ կնոջ պորտալարի մի մասը դուրս է ընկել։ Նրանք շտապօգնություն են կանչել, սակայն երեխան ծնվել էր նախքան բժիշկների ժամանումը: Նորածին աղջիկը շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, եւ Դոմինիկը սրտաթոքային ռեանիմացի էր անցկացրել նախքան բժիշկների ժամանելը։ Շտապօգնության բրիգադը մորը եւ երեխային տեղափոխել էր OLVG հիվանդանոց, որտեղ բժիշկները շարունակել էին վերակենդանացման միջոցառումները: Այնուհետեւ աղջկան, որին Էվելին են կոչել, տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ նա անցկացրել է 3 օր:

«Բոլորը ցնցված էին, բայց աջակցում էին ինձ»,- պատմել է Շառլոտն իր հետ մտերիմների արձագանքի մասինն, այդ թվում՝ իր ընտանիքի, որն ապրում է Մեծ Բրիտանիայում։

«Սա շատ հազվադեպ իրավիճակ է: Նման դեպքեր տեղի են ունենում տարին մեկ անգամ, բայց այս տարի նման բան դեռ տեղի չէր ունեցել»,- ասել է հիվանդանոցի մանկաբույժ Սոֆի Վան դեր Շոորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ