Գլխավոր էջ Նորություններ Նախադիաբետը, այնուամենայնիվ, շատ վտանգավոր է․ հետազոտություն

Նախադիաբետը, այնուամենայնիվ, շատ վտանգավոր է․ հետազոտություն

556
0

Նախադիաբետը ավելի վտանգավոր է, քան նախկինում կարծում էին՝ այն սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման, ինչպես նաեւ ցանկացած պատճառով մահվան ռիսկային գործոն է, ինչպես ցույց է տվել The BMJ- ում հրապարակված վերլուծությունը:

Նախադիաբետի մասին խոսում են, երբ մարդու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է, սակայն ցուցանիշները բավարար չեն լիարժեք շաքարախտի ախտորոշման համար: Այս վիճակը վկայում է շաքարախտի զարգացման բարձր ռիսկի մասին: Գիտնականները նշում են, որ աշխարհում այս վիճակով առնվազն 470 միլիոն մարդ կա:

Medportal-ը հայտնում է, որ վերջին տարիներին բարձրացվել է նախադիաբետի ֆոնին սրտի հիվանդությունների հետ կապված ռիսկի հարցը, սակայն ուսումնասիրությունների արդյունքները հակասական են: Նոր վերլուծությունը համադրել է 129 գիտական աշխատություններ, որոնք ընդգրկում են մոտ 10 միլիոն մարդու: Այն կատարել են Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի (Southern Medical University) գիտնականները:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախադիաբետը 13%-ով կապված է ցանկացած պատճառով մահվան ռիսկի աճի եւ 15%-ով 10 տարվա ընթացքում սրտանոթային հիվանդությունների հավանական աճի հետ: Այս ֆոնին ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը մեծացել է: Այն մարդկանց մոտ, ովքեր արդեն տառապել են սրտի եւ անոթների հիվանդություններից, նախադիաբետը կապված է եղել մահվան ռիսկի 36% աճի հետ:

Գիտնականները նշում են, որ նախադիաբետի վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման լավ հնարավորություն է տալիս, որը կանխում է սրտանոթային հիվանդությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ