Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Որքա՞ն է աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը

Որքա՞ն է աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը

658
0

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 14,194,140 մարդ։ Ապաքինվել է 8,470,275 պացիենտ, մահացել ՝ 599,416-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Ներկայում աշխարհում կա 5,124,449 ակտիվ դեպք, որից 1 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 3,770,012 մարդ, մահացել՝ 142,064-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (2,048,697), երրորդում՝ Հնդկաստանը (1,040,457), այնուհետև՝ Ռուսաստանը (759,203)։ Հնգյակը եզրափակում է Պերուն (345,537)։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (77,932), Միացյալ Թագավորությունը (45,233), Մեքսիկան (38,310)։, Իտալիան (35,028), Ֆրանսիան (30,152)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ